Facebook-ը կնախազգուշացնի տեսանյութերի բովանդակության մասին
Facebook սոցկայքը փոփոխություն է մտցրել, համաձայն որի այժմ կայքը կնախազգուշացնի տեսանյութի բովանդակության մասին դիտումից առաջ, գրում է Газета-ն։
Նախքան օգտատերը կսեղմի տեսանյութը դիտելու համար, կհայտնվի զգուշացում այն մասին, որ նրա պարունակությունը կարող է «ապշեցնել, վիրավորել կամ տխրեցնել»։
Բացի այդ, կայքը սահմանափակել է նման տեսակի հոլովակների և լուսանկարների հասանելիությունը 18 տարեկանը չլրացած օգտատերերի համար։
Նշվում է, նաև, որ բռնության տեսարաններով տեսանյութերը չեն միանա ավտոմատ կերպով։










