Facebook-ի ամերիկացի օգտատերերը կորած երեխաների մասին ծանուցում կստանան՝ ըստ նոր ծրագրի
ԱՄՆ-ում Facebook սոցիալական ցանցի օգտատերերը սմարթֆոններին կստանան առևանգված երեխաների մասին ծանուցումներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ տեղեկության՝ ամերիկացիները Amber Alert ծանուցումները կստանան ամեն անգամ, երբ գտնվեն տեղանքներում, որտեղ երեխաներ են կորել:
Ծանուցումը կհայտնվի Facebook-ի «Նորություններ» բաժնում, կպարունակի կորած երեխայի լուսանկարը և համապատասխան տեղեկատվությունը:
Ծրագիրը Facebook-ի համար ստեղծել է Կորած և շահագործվող երեխաների որոնման միջազգային կենտրոնը:










