Google Translate-ն այժմ կարող է թարգմանել ցուցանակները՝ օգտվելով տեսախցիկից (շարժանկարներ)

16:24 • 14.01.15

Պաշտոնական Google Search բլոգում տեղադրվել է Google Translate-ի նոր հնարավորությունը, որը թույլ է տալիս, օգտվելով տեսախցիկում արտացոլվող պատկերից, թարգմանել ցուցանակներ, նշաններ, ռեստորանի ճաշատեսակների ցանկեր և այլն։

 

Ցուցանակների թարգմանությունը հասանելի է 36 լեզվով։ Ընդամենը պետք է Google Translate հավելվածը ներբեռնել Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող բջջայիններում և միացնելով տեսախցիկը՝ ուղղորդել այն ցուցանակների վրա։

 

Google ընկերության նորույթը թույլ է տալիս նաև խոսել մայրենի լեզվով, իսկ Google-ի ծրագիրն այն կթարգմանի և կբարձրաձայնի դիմացինի համար՝ ձեր փոխարեն, գրում է Gizmodo-ն։

 

Հավելվածով զրուցելու հնարավորությունը հայերենով հասանելի չէ, սակայն, հնարավոր է այն օգտագործել՝ անգլերենից գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն, ռուսերեն և իսպաներեն բանավոր թարգմանություն կատարելով։ 

Google Translate-ն այժմ կարող է թարգմանել ցուցանակները՝ օգտվելով տեսախցիկից (շարժանկարներ)