Հունվարի վերջին Երկրին կմոտենա 2004 BL86 երկնաքարը

12:55 • 15.01.15

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության մասնագետները հայտնել են, որ հունվարի 26-ին 2004 BL86 աստերոիդը կմոտենա Երկրին։

 

Ինչպես նշում է ria.ru-ն, 500 մ տրամագծով և 157 մլն տոննա քաշով ոչ մեծ երկնային մարմնի մոտենալը որևէ վտանգ չի ներկայացնում մեր մոլորակի համար:

 

ՆԱՍԱ-ի մասնագետները նշել են, որ նման կարճ տարածության վրա երկնաքարի մոտենալը թույլ կտա իրենց ուսումնասիրել դրա մակերևույթն ու բազմաթիվ նոր բաներ իմանալ:

 

Աղբյուրը հավելում է, որ 2004 BL86 երկնաքարը հայտնաբերվել է 2004թ.` LINEAR փոքր երկնային մարմինների որոնման ավտոմատացված համակարգի միջոցով:


Астероид 2004 BL86 сблизится с Землей в конце января текущего года

Հունվարի վերջին Երկրին կմոտենա 2004 BL86 երկնաքարը