Հյուսիսամերիկյան ավտոշոուի ժամանակ ներկայացվել է Honda FCV ջրածնային շարժիչով մեքենայի կոնցեպտը (լուսանկարներ)
Honda ընկերությունը հյուսիսամերիկյան ավտոշոուի ժամանակ ներկայացրել է ջրածնային շարժիչով աշխատող FCV մեքենայի կոնցեպտը, գրում է 3dnews.ru-ն։
Մեքենան ունի հիանալի աէրոդինամիկ կառուցվածք, որը մեկ լիցքավորումից հետո ունակ է անցնելու 700 կմ։
Ջրածինը պահվում է մեքենայի մեջ առնվազն 70 մեգապասկալ ճնշման տակ, իսկ ամբողջական վերալիցքավորումը ջրածնով իրականացվում է 3 րոպեում։
Honda-ն նաև հայտարարել էր ԱՄՆ-ում մի շարք ջրածնալցակայանների կառուցման համար առնվազն 13 միլիոն դոլարի ներդրումների մասին։
Կոնցեպտն առաջին անգամ ներկայացվել էր 2014-ի նոյեմբերին՝ Ճապոնիայում։
Նշվում է, որ կոնցեպտն իրականություն կդառնա և առաջին մոդելները կթողարկվեն 2016-ի գարնանը։





















