Motorola Scout 5000-ը ցույց կտա ձեր ընտանի կենդանու գտնվելու վայրը (լուսանկարներ)
Motorola ընկերությունը ներդրում է կատարել նոր սարքի արտադրության համար և արդյունքում ներկայացրել է Scout 5000-ը, որն իրենից ներկայացնում է ընտանի կենդանու գտնվելու վայրը որոշող սարք, գրում է 3dnews.ru-ն։
200 դոլար արժողությամբ շնակապ-սարքն ունի SIM քարտի մուտք, հետևաբար նաև 3G համակարգով համացանցին միանալու հնարավորություն, ինչպես նաև՝ Wi-Fi և GPS սարք, որը կարող է ազդանշաններ փոխանցել շան գտնվելու վայրը պարզելու համար։
Սարքի հեղինակները նշել են, որ հնարավոր է սարքում մուտքագրել հնարավոր թույլատրելի սահմանները, որտեղ կարող է զբոսնել շունը, սակայն շան կողմից այդ սահմանները խախտելու դեպքում տերն անմիջապես տեղեկացվում է այդ մասին։
Շնակապն ունի նաև լայնանկյուն տեսախցիկ, որը կարող է լուսանկարներ անել, իսկ բարձրախոսը և դինամիկները թույլ կտան հրամաններ տալ շանը։
Նշվում է, որ հատուկ «bark detection» կոչվող գործառույթի շնորհիվ, շան անհանգիստ հաչոցների դեպքում դրանք ուղարկվում են տիրոջը։



.jpg)










