Շարժման բացակայությունն ավելի վտանգավոր է, քան ճարպակալումը. գիտնականներ
Գիտնականները եկել են եզրակացության, որ եվրոպացիների շրջանում ֆիզիկական ակտիվության անբավարարությունը երկու անգամ ավելի շատ է մահվան պատճառ դառնում, քան ճարպակալումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Համաձայն հետազոտության տվյալների, որը հրապարակվել է Clinical Nutrition ամերիկյան բժշկական ամսագրում, ամեն տարի Եվրոպայում մոտ 600 հազար մարդ մահանում է հիվանդություններից, որոնք կապված են հենց ֆիզիկական ակտիվության պակասի հետ:
Միևնույն ժամանակ ճարպակալության հետ կապված հիվանդություններից մահանում է երկու անգամ ավելի քիչ մարդ՝ մոտ 300 հազար:
Գիտնականների վստահեցմամբ՝ ամենօրյա 20-րոպեանոց զբոսանքը նստակյաց ապրելակերպի հետևանքով առաջացող հիվանդությունների լավագույն պրոֆիլակտիկան է:










