Ապագայի Փարիզը՝ բելգիացի ճարտարապետի պատկերացմամբ (լուսանկարներ)

17:36 • 15.01.15

Բելգիացի ճարտարապետ Վինսենթ Կալեբոն ներկայացրել է նոր նախագիծ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը «կանաչ քաղաքի» վերածելու վերաբերյալ, գրում է Корреспондент-ը։

 

Մասնագետի խնդիրն է ստեղծել էկո-մայրաքաղաքի գլոբալ պլանը՝ պահպանելով քաղաքի բոլոր տեսարժան վայրերը, և կիրառել նոր տեխնոլոգիաներ։

 

Smart City անվանումով աշխատանքը ներկայացվել է Climate Energy գլոբալ պլանի շրջանակում, որի նպատակն է մինչ 2050-ը Փարիզը վերածել էկո-քաղաքի։

 

Բելգիացին առաջարկում է նորացնել սովորական երկնաքերերը՝ ծառեր տնկելով։ Նախատեսվում է այդպիսի շինություններում տեղադրել պասիվ ջեռուցման և հովացման տեխնոլոգիաներ, անձրևաջրերի մշակման համակարգեր և ուղղահայաց այգիներ, որոնք կօգնեն մաքրել օդը։ Բացի այդ, բոլոր շենքերում կլինեն արևային մարտկոցներ։ Ճարտարապետը կարծում է, որ դա թույլ կտա նվազեցնել վառելիքի ծախսերը, էներգիան և, որպես հետևանք, պահպանել բնությունը։

 

Ապագայի Փարիզը՝ բելգիացի ճարտարապետի պատկերացմամբ (լուսանկարներ)