Samsung-ը հերքել է տեղեկությունը, թե պատրաստվում է գնել BlackBerry-ն
Samsung Electronics Co. ընկերությունն արձագանքել է այն հաղորդագրություններին, թե պատրաստվում է գնել BlackBerry ընկերությունը, գրում է Коммерсантъ-ը։
Էլեկտրոնային հաղորդագրությունում ընկերությունը հայտարարել է, որ այդ լուրերն «անհիմն են»։
Reuters-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Samsung կորպորացիան կարող է 7.5 մլրդ դոլարով գնել կանադական արտադրողին։










