Մինչև 2025-ը Tesla-ն մտադիր է մի քանի միլիոն էլեկտրամեքենա արտադրել

17:42 • 15.01.15

Tesla Motors ընկերության ղեկավար Իլոն Մասկը Automotive News World Congress միջոցառմանը հայտարարել է, որ մինչև 2025 թվականը ընկերությունը  մի քանի միլիոն մեքենա կթողարկի, գրում է ferra.ru-ն։

 

Չնայած նրան, որ նավթի գինը միջազգային շուկայում անկում է ապրում, իսկ Չինաստանում Tesla-ի պահանջարկն օրեցօր ընկնում է, ղեկավարի նման հայտարարությունը բավական լավատեսական է հնչում։


Նշվում է նաև, որ Նևադա նահանգում Tesla-ն մարտկոցների արտադրության հսկա գործարան է կառուցում, որը կարող է թեթևակի փոխել իրադրությունը։ 

Մինչև 2025-ը Tesla-ն մտադիր է մի քանի միլիոն էլեկտրամեքենա արտադրել