Vertu-ն ներկայացրել է ադամանդներով զարդարված Diamond սմարթֆոնների հավաքածուն (լուսանկարներ)

16:20 • 15.01.15

Բարձրակարգ բջջայինների արտադրության գծով մասնագիտացած Vertu ընկերությունը հայտարարել է Diamond collection կոչվող իր ադամանդապատ նոր բջջայիների հավաքածուի մասին, գրում է 3dnews.ru-ն։

 

Սմարթֆոնները հավաքված են Vertu Signature Touch և Vertu Aster մոդելների հիման վրա։

 

Pure Jet Alligator Diamonds-ը զարդարված է 124 ադամանդով, իսկ բարձրախոսի վրա տեղադրված է սպիտակ ոսկուց ներդիր։  Այն ունի 4,7 դյույմանոց էկրան, որը պաշտպանված է շափյուղե բյուրեղապակիով։ Սմարթֆոնն ունի 13 ՄՊ տեսախցիկ և 2.1 ՄՊ դիմային տեսախցիկ։ Աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով։

 

Pure Jet Alligator Diamonds-ի գինը 15. 900 եվրո է։

Հավաքածուի Diamonds Red Alligator և Diamonds Black Alligator բջջայինները պատված են 55 ադամանդով, երկուսն էլ պատված են կոկորդիլոսի բնական ներկված կաշվով։ Երկու բջջայինների արժեքը 8.900 եվրո է։ 

Vertu-ն ներկայացրել է ադամանդներով զարդարված Diamond սմարթֆոնների հավաքածուն (լուսանկարներ)