Չինական Xiaomi ընկերութունը նոր սմարթֆոններ է ներկայացրել, որոնք կարող են մրցակցել iPhone 6-ի հետ (լուսանկարներ)
Սմարթֆոններ արտադրող Xiaomi չինական ընկերությունը Պեկինում երկու նոր սարք է ներկայացրել` Mi Note և Mi Note Pro, որոնք կարող են մրցակցել ամերիկյան տեխնոլոգիկան հսկայի 6-րդ սերնդի iPhone-ի հետ:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ ընկերության տնօրեն Լեյ Ցզյունը Mi Note սմարթֆոնը ներկայացնելիս հայտնել է, որ այն ավելի բարակ ու ավելի թեթև է, քան iPhone 6 Plus-ը:
5.7 դյույմ անկյունագծով էկրանի պարագայում հեռախոսի հաստությունը կազմում է 6.95 մմ, իսկ քաշը՝ 161 գրամ: Դա 1.05 մմ-ով ավելի բարակ է, քան iPhone 6 Plus-ը և 11 գրամով ավելի թեթև:
Mi-Note սմարթֆոնը համալրված է 16 գեգահերց հիշողության ծավալ ունեցող Snapdragon 801 քառամիջուկ պրոցեսորով և 3 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Սմարթֆոնի արժեքը կազմում է 371 դոլար, որը կրկնակի մատչելի է iPhone 6 Plus-ից և Galaxy Note 4-ից:
Վերլուծաբանների կարծիքով` 2014-ին Xiaomi-ն դարձել է հեռախոսների արտադրությամբ զբաղվող ամենաարագ զարգացող ընկերությունը:
Ի տարբերություն Mi Note բազային տարբերակի, որը անմիջապես հանվում է վաճառքի, MiNote Pro-ն` առավել կատարելագործված տեխնիկական բնութագրիչներով, հնարավոր կլինի ձեռք բերել մարտի վերջին:














