Adidas ընկերության Micoach Fit Smart ֆիթնես-թևնոցը կդառնա Nike FuelBand SE-ի մրցակիցը (լուսանկարներ)

09:28 • 16.01.15

Micoach Fit Smart թևնոցը, շուկա դուրս գալով, պետք է դառնա Nike FuelBand SE-ի և Nike+ SPORTWATCH-ի մրցակիցը, գրում է 3dnews.ru-ն։

 

Adidas ընկերությունը փորձել է առավելագույնս քիչ ճոխություն հաղորդել թևնոցին և այն համալրել է միայն նորագույն ցուցիչներով և մի շարք տեխնոլոգիաներով՝ գունավոր AMOLED սենսորային էկրանի փոխարեն։

 

Թևնոցն ունի Bluetooth 2.0 միացման հնարավորություն։ 

 

Այն ունի 3 կոճակ և Adidas-ի լոգոտիպը՝ թևնոցի հակառակ մասում։ Նշվում է, որ սարքը ջրակայուն է, և այն կարելի է ջուրը մտցնել մինչև 3 մետր։

 

Այն ունի սրտխփոցի ցուցիչ, որն օգտագործվում է մարզանքների ժամանակ, աշխատում է iOS 7+ և 4.3+ Android օպերացիոն համակարգերով գործող ցանկացած բջջայինի միանալով, բացի այդ՝ ունի հատուկ հավելված, որը կատարում է անձնական մարզչի դեր։ 

 

Սարքը կշռում է 47 գրամ, իսկ արժե 160 դոլար։ 

Adidas ընկերության Micoach Fit Smart ֆիթնես-թևնոցը կդառնա Nike FuelBand SE-ի մրցակիցը (լուսանկարներ)