Mercedes-ը ներկայացրել է ինքնակառավարվող Mercedes-Benz F 015 կոնցեպտը (լուսանկարներ, տեսանյութ)

11:35 • 16.01.15

Գերմանական հեղինակավոր Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը Լաս Վեգասում կայացած Consumer Electronics Show միջոցառման շրջանակներում ներկայացրել է Mercedes-Benz F 015 ինքնակառավարվող կոնցեպտը:

 


Ինչպես նշում է businessinsider.com-ը, F 015-ը կարելի է կառավարել ինչպես ավտոմատ տարբերակով, այնպես էլ՝ ձեռքով:

 


Նորույթի առանձնահատկություններից մեկն այն է, որ երբ մեքենան ամբողջությամբ անցնում է ինքնակառավարման տարբերակին, փոխադրամիջոցի նստատեղերն այնպես են շրջվում, որ թույլ են տալիս ուղևորներին դեմառդեմ նստած զրուցել:

 


Սակայն երբ ձեռքով վարելու անհրաժեշտություն է լինում, նստատեղերը գալիս են նախկին դիրքի:

 

 

Mercedes-ը ներկայացրել է ինքնակառավարվող Mercedes-Benz F 015 կոնցեպտը (լուսանկարներ, տեսանյութ)