Ամազոնիայի կենտրոնում ամենամեծ աշտարակի շինարարությունը՝ լուսանկարներով
Ամազոնիայի կենտրոնում աշտարակի կառուցումից հետո, այն կլինի Հարավային Ամերիկայի ամենաբարձր երկնաքերը։ Եվ չնայած իր հսկայական չափերին՝ շատ քիչ մարդիկ կկարողանան այնտեղ աշխատել կամ ապրել, գրում է businessinsider.com-ը։
Բացի այդ, Ամազոնիայի Tall Tower աստղադիտարանը, որը գտնվում է անձրևային անտառի հենց մեջտեղում, տեղեկություններ կհավաքի ածխածնի երկօքսիդի, մեթանի և աղտոտվածության այլ բաղադրիչների մասին, որոնք կօգնեն գիտնականներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարելի է օգնել մեր կլիմային։
Ամազոնիայի աշտարակը միանում է մի քանի այլ աստղադիտարանների, ներառյալ՝ Mauna Loa աստղադիտարանը՝ Հավայիներում, և Zotino Tall Tower-ը՝ Սիբիրում։




















