Apple, Google, Intel և Adobe ընկերությունները 415 մլն դոլարի տուգանք կվճարեն աշխատակիցներին
Apple, Google, Intel և Adobe խոշոր տեխնոլոգիական ընկերությունները պայմանավորվել են 415 մլն դոլարի տուգանք վճարել՝ իրենց դեմ ներկայացված դատական հայցը կարգավորելու համար, գրում է Газета-ն։
Ընկերությունների դեմ ներկայացված հայցում վստահեցվում է, որ ֆիրմաները պայմանավորվել են միմյանցից «չխլել» աշխատակիցներին։
Այդպիսով՝ այդ ընկերությունների աշխատակիցները զրկվել են ավելի շահավետ աշխատանք ստանալու իրավունքից։ Վնասը կազմել է 3 մլրդ դոլար՝ 4 ընկերության ավելի քան 64.000 աշխատակցի համար։










