Google-ը դադարեցնում է Google Glass ակնոցների արտադրությունը
Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է Google Glass ակնոցների արտադրության դադարեցման մասին։ Նման որոշման պատճառը գինն է, ինչպես նաև օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը, գրում է Корреспондент-ը։
Google Glass-ը հայտնվել էր ԱՄՆ-ի խանութներում մայիսին, արժեքը 1.500 դոլար է։
Առաջին անգամ Google Glass սարքավորումը, որը ցուցադրում է համացանցի պարունակությունն ակնոցի ապակուն, ներկայացվել է ընկերության շնորհանդեսի ժամանակ՝ 2012-ին։
Սարքը կարելի է օգտագործել լուսանկարելու և տեսանյութեր անելու, ինչպես նաև նյութերն էլեկտրոնային փոստով և սոցկայքերի միջոցով փոխանցելու համար։










