«Կախարդական» ակնոցը կարգավորում է գունային խանգարումներ ունեցողների տեսողությունը (լուսանկար)

12:08 • 16.01.15

Գունային ընկալումների խանգարումներով տառապող մարդկանց համար ստեղծվել է նոր ակնոց, որը հնարավորություն կտա շրջապատը տեսնել իր գույներով:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, EnChroma ընկերության ստեղծած «կախարդական» ակնոցն արդեն հայտնվել է վաճառքում: Հայտնի է, որ դրա հեղինակը Դոն ՄքՖերսոնն է, ով ակնոցը ստեղծել է ԱՄՆ-ի իշխանությունների ֆինանսավորման շորհիվ:

 

Նա պատմել է, որ ակնոցը ստեղծել է պատահականության շնորհիվ. լազերային ճառագայթներով աշխատող վիրաբույժների համար նախատեսված պաշտպանիչ ակնոցներ ստեղծելու փոխարեն նա պատրաստել է գունավորող ակնոցներ: Մասնագետը բացատրել է, որ հայտնագործության գաղտնիքը հատուկ ոսպնյակների մեջ է:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ 300 մլն մարդու 65%-ն ունի գունային ընկալումների հետ կապված խանգարումներ:
 

 

The glasses have specially designed lenses which 'boost' the colour sent to the eye

Spot the difference: On the left, Venice seen by someone with colour blindness.  On the right, Venice seen by a colour blind person while wearing the EnChroma glasses

Wearers say the changes can make a big difference to their lives. On the left, a 'normal' colourblind view, and on the right, the same image through the new lens.

 

«Կախարդական» ակնոցը կարգավորում է գունային խանգարումներ ունեցողների տեսողությունը (լուսանկար)