ՆԱՍԱ-ն գրանցել է այս տարվա առաջին խոշոր արևային բռնկումը (լուսանկար, տեսանյութ)
ՆԱՍԱ տիեզերական գործակալությունն իր կայքում լուսանկար է հրապարակել, որում երևում է 2015-ին գրանցված առաջին ամենահզոր արևային բռնկումը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը`պատկերը ստացվել է ՆԱՍԱ-ի Արևային դինամիկայի դիտակայանում տեղադրված սարքերի միջոցով, որոնք նախատեսված են մեր լուսատուի ուսումնասիրության համար: Դիտակայանը գործում է 2010-ի փետրվարի 11-ից, որի գլխավոր նպատակը Երկրի և մերձերկրյան տարածության վրա Արևի ազդեցության մասին տեղեկություններ ստանալն է: Արձանագրված բռնկումը ստացել է M5.6 ուգնության միավոր:













