Samsung-ն աշխատանքի է ընդունել Apple-ից Ջոնի Այվի դիզայներական ստուդիայի համահիմնադրին
Samsung էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է ընդունել Apple-ի արտադրական դիզայներական ստուդիայի փոխնախագահ Ջոնաթան Այվի հիմնած Tangerine ստուդիայի համահիմնադիր Լի Դոն-Տեին, գրում է 3dnews.ru-ն։
Նշվում է, որ Samsung-ը նպատակ ունի իր բջջային սարքերի և սմարթֆոնների արտաքին տեսքն արմատական փոփոխությունների ենթարկել, ինչի համար էլ աշխատանքի է վերցրել առաջատար մասնագետին։
Հարավկորեական ընկերությունը նախկինում համագործակցել է Tangerine ընկերության հետ նոր դիզայներական կոնցեպտների վրա աշխատելիս, որտեղ և նկատել են տաղանդավոր 47-ամյա դիզայներին։
Նրա հայտնի աշխատանքներից է ինքնաթիռներում նստատեղերի լատինատառ S-աձև դասավորությունը, որը 2001-ին արժանացել է Interior Design Excellence Awards (IDEA)-ի գլխավոր մրցանակին։ 










