Գերմանացի գիտնականների ստեղծած ինքնակապվող քուղերով կոշիկները կրողի քայլերից լիցքավորվում են (լուսանկարներ)
Ֆրայբուրգի համալսարանի գիտնականները կարողացել են ստեղծել «խելացի» կոշիկներ, որոնք ունեն մի շարք զգայուն ցուցիչներ և շարժիչ, գրում է Daily Mail-ը։
Մեկ ժամ քայլելուց ստացված և հավաքված էներգիան բավական է մեկ անգամ կոշիկների քուղերը ձգելու համար՝ կրողի ոտքի չափին համապատասխան։
Նշվում է, որ քայլելու ընթացքում կոշիկի վրա տեղադրված մագնիսները կարողանում են էներգիա ստանալ, որոնք պահեստավորում են մարտկոցում։
Գերմանացի գիտնականներն աշխատում են նաև կողմնացույցով և գիրոսկոպով համալրված կոշիկներ ստեղծելու ուղղությամբ։
Անցյալ ամիս Կանադայի Քվեբեկ քաղաքի մի խումբ մասնագետներ ևս ստեղծել էին ինքնակապվող քուղերով կոշիկներ։













