«Քաղցը հագեցնող» Maestro սարքը գեր մարդկանց կօգնի նիհարել (լուսանկարներ)

17:12 • 17.01.15

Սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման ամերիկյան FDA գործակալությունը վերջին 7 տարիների ընթացքում առաջին անգամ հավանություն է տվել Maestro անունով սարքի կիրառմանը՝ ճարպակալումից տառապող հիվանդների բուժման համար, գրում է 3dnews.ru-ն։

 

Սարքը էլեկտրական իմպուլսների միջոցով կարողանում է ղեկավարել մարդու ախորժակն ու հագեցածության զգացողություն հաղորդել։

 

Իմպուլսների հաղորդիչը տեղադրվում է անմիջապես ստամոքսի վրաև ուղեղին կեղծ հաղորդում է տալիս այն մասին, որ ստամոքսն ամբողջովին լի է։

 

Սարքն արտադրվել է EnteroMedics  ընկերության կողմից։ Այն հակացուցված է 18 տարեկանից ցածր մարդկանց համար։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օգտագործողը կորցրել է իր մարմնի ավելորդ քաշի  8.5 տոկոսը միայն։ 

 

NBC News

NBC News

«Քաղցը հագեցնող» Maestro սարքը գեր մարդկանց կօգնի նիհարել (լուսանկարներ)