McLaren 650S գերհզոր սպորտքարը կզինվի առավել հզոր շարժիչով (լուսանկարներ)

19:11 • 17.01.15

McLaren  ընկերությունը կթողարկի 650S  սուպերքարի առավել թեթև և հզոր տարբերակը, որի անվանման մեջ կավելանա GTR մասը:


Ինպես գրում է Корреспондент-ը` De Telegraaf-ին հղումով, մեքենան կզինվի առավել արդյունավետ 3.8 լիտր ծավալային V8 երկտուրբո շարժիչով, որի հզորությունը կկազմի 650 ձիաուժ: Շարժիչը կաշխատի 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ համատեղ:


Նոր McLaren 650S GTR-ը կկշռի 1230 կգ, որը 100 կգ-ով թեթև է սովորական կուպեից: Մոդելի մյուս տեխնիկական բնութագրիչների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:


Մեքենայի ստանդարտ մոդելը 100 կմ/ժամը զարգացնում է 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 333 կմ/ժամ:


Հիշեցնենք, որ առաջին անգամ McLaren 650S-ը հանրությանը ներկայացվել է 2014-ի Ժնևյան ավտոսրահում:

 

McLaren 650S մոդելը

 

Спорткар McLaren 650S станет еще мощнее

McLaren 650S գերհզոր սպորտքարը կզինվի առավել հզոր շարժիչով (լուսանկարներ)