Porsche-ի թիմը ցուցադրել է «24-ժամ-Լե Ման» մարաթոնի նոր մեքենան (լուսանկարներ)
Porsche ընկերության ավտոսպորտի ստորաբաժանումը ներկայացրել է մեքենան, որը 2015-ին կմասնակցի Դիմացկունության աշխարհի առաջնության մրցավազքին (WEC), այդ թվում` «24-ժամ-Լե Ման» մարաթոնին:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն` մանրամասն տեխնիկական բնութագրիչների և գույնի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Տեղեկություններն ու ամբողջությամբ պատրաստ մեքենայի լուսանկարները կհրապարակվեն առաջին մրցավազքին ընդառաջ:
Porsche 919 Hybrid-ի ուժային համակարգի աշխատանքի համակարգը գրեթե չի փոխվել անցյալ սեզոնի համեմատ: Սպորտային մոդելի նախատիպը նախկինի պես շարժման մեջ է դրվում ուժային համակարգով, որի կազմում է 2 լիտր ծավալով բենզինային տուրբո շարժիչը, էներգիայի վերականգնման 2 համակարգ և էլեկտրաշարժիչը:
Փորձարկումները կսկսվեն հունվարի 18-ին` Աբու Դաբիում: WEC 2015-ի մրցաշրջանը մեկնարկում է ապրիլի 12-ին` 6 ժամանոց մրցարշավով` «Սիլվերսթոուն» մայրուղու վրա: «24-ժամ-Լե Մանը» կանցկացվի Ֆրանսիայում` հունիսի 13-14-ը:















