Apple-ն արգելափակել է Ղրիմում բնակվող դեվելոպերների օգտահաշիվները

12:58 • 18.01.15

ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Ղրիմի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով ամերիկյան Apple ընկերությունը չեղյալ է համարել պայմանագրերը Ղրիմում ապրող դեվելոպերների հետ, ինչպես տեղեկացնում է korresppondent.net-ը, այս մասին հայտնել է ծարգրավորողններից մեկը Habrahabr կայքի իր բլոգում։


Նա մատնանշել է Apple-ի կողմից ուղարկված նամակին, որում բոլոր ծրագրավորողները նախազգուշացվում են, որ իրենց հետ հաստատված համաձայնագրերը չեղյալ են հայտարարվում դեկտեմբեր ամսին ուժի մեջ մտած պատժամիջոցների հետևանքով։


Ընդ որում ընկերությունը պաշտոնապես չի զեկուցել պատժամիջոցների հետևանքով ներդրված սահմանափակումների մասին։

Apple-ն արգելափակել է Ղրիմում բնակվող դեվելոպերների օգտահաշիվները