New Horizons տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ կթռչի Պլուտոնի վրայով

14:24 • 18.01.15

ՆԱՍԱ-ի  New Horizons տիեզերական սարքը մտել է Պլուտոնին մոտենալու առաջին փուլ, որից հետո սպասվում է, որ այն պատմության մեջ առաջին անգամ թռիչք կկատարի գաճաճ մոլորակի վրայով, գրում է rt.ru-ն։


ՆԱՍԱ-ի մոլորակային գիտությունների բաժնի տնօրեն Ջիմ Գրինի հայտարարության համաձայն, մարդկությունը երբևէ այդքան չի մոտեցել Արեգակնային համակարգի ամենացուրտ, մութ և քիչ հետազոտված մոլորակին։


New Horizons–ը տիեզերք է դուրս եկել 2006-ի հունվարին և երեք միլիարդ մղոն հաղթահարելով ակտիվացվել է նախորդ ամիս։


Այս ամառ այն կանցնի Պլուտոնի կողքով՝ մոլորակի 5 արբանյակների ուղեծրերի արանքով։

 

 

New Horizons տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ կթռչի Պլուտոնի վրայով