Pipo ընկերությունը ներկայացրել է իր W3F պլանշետը (լուսանկարներ)
Չինական Pipo ընկերությունը ներկայացել է իր W3F կոչվող պլանշետը, որը ունի 10,1 դյույմանոց էկրան, գրում է 3dnews.ru-ն։
Սարքի հզորությունը 1,33 ԳՀց է, ունի Intel HD Graphics տեսաբլոկ և 2 ԳԲ օպերատիվ հիշողություն։
Պլանշետը համալրված է WiFi և 3G ցանցերին միանալու հնարավորությամբ։ Սարքը կարող է միանալ ստեղնաշարին և դառնալ մինի նոութբուք։
Սարքն առանց ստեղնաշարի կշռում է 610 գրամ, իսկ ստեղնաշարին միացված վիճակում՝ 960 գրամ։
Այն ունի նաև USB 3.0-ի և MicroSD հնարավորություն՝ լրացուցիչ հիշողության քարտերի կամ կրիչների միացման համար։
Սարքի վրա տեղադրված է Windows 8,1, իսկ արժեքը ԱՄՆ-ում կազմում է 190 դոլար։














