LG-ն արտադրելու է գերբարակ և թեթև ուլտրաբուքեր՝ Ultra PC շարքից

17:48 • 19.01.15

LG ընկերությունը իր պաշտոնական կայքում հայտնել է, որ շուտով սպառողներին կներկայացնի Model 13Z940 և Model 14Z950 գերբարակ ուլտրաբուքները՝ Ultra PC շարքից, գրում է Technoguide-ը։


Նոր համակարգիչները ունեն Full HD 13,3 դյույմանոց էկրան (Model 13Z940) և 14 դյույմանոց էկրան։
 

Սարքերը կունենան հինգերորդ սերնդի Intel Core պրոցեսորներ, իսկ ձայնի համար պատասխանատու է լինելու HiFi Wolfson ձայնային չիպը։


Նոր սարքերը կարող են աշխատել մինչև 10,5 ժամ, ընդ որում կշռեն 980 գրամ, իսկ հաստությունը կկազմի 13.4 մմ։
 

Կազմակերպությունը այլ տեղեկություններ չի հայտնել նորույթի մասին։
 

 

LG-ն արտադրելու է գերբարակ և թեթև ուլտրաբուքեր՝ Ultra PC շարքից