Մխիթարված լինենք, որ երկնքում մի հրեշտակ ավելացավ. Միքայել սրբազան Աջապահյանը՝ փոքրիկ Սերյոժայի մահվան մասին

18:35 • 19.01.15

7 օր կյանքի ու մահվան համար պայքարած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը  իր երկրային կյանքի վերջին օրերին, դեպքից անմիջապես հետո մկրտվել է:

 

«Գոնե լավ է՝ մկրտեցինք երախային, և հիմա  ուզում ենք մխթարված լինել, որ երկնքում մի  հրեշտակ ավելացավ»,- Tert.am –ին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազան Աջապահյանը:

 

Հիշեցնենք, որ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել այդպես էլ չհաջողվեց:


Ի պատասխան հարցի, թե ինչպես կընդունվի այս մահը  Գյումրիում, սրբազանն ասաց.« Ի՞նչ տրամադրությամբ պետք է ընդունի Գյումրին վեց ամսական երեխայի մահը: Ի՞նչ եք ենթադրում...»: