Ավստրալիայում ծովի ափին գտնվող գեղեցիկ և ժամանակակից տունը (լուսանկարներ)

17:10 • 19.01.15

Ավստրալիայում F2 ճարտարապետական ընկերությունը երկրի հարավային մասում՝ ծովի ափին, անհավանական գեղեցկությամբ և նրբագեղ դիզայնով տուն է կառուցել, որը ծովի մակարդակից 40 մետր բարձրության վրա է գտնվում, գրում է Bored Panda-ն։

 

Հետաքրքիր ճարտարապետական լուծումներով տունը «միանում» է ծովափին փոքրիկ կամրջակով, որն անցնելով՝ կարծես հայտնվում ես երկնքում։

 

Նշվում է, որ ընկերությունը գեղեցիկ և ճոխ տունը տրամադրում է վարձով՝ մեկ գիշերվա համար 360-1000 դոլար արժեքով՝ կախված նրանից, թե տան քանի սենյակն եք վարձում։

 

Ընկերությունը հայտնել է նաև, որ այս տունը կենդանիների և երեխաների համար անվտանգ չէ, այնպես որ ինչ- որ չափով միայն զույգերի կամ ընկերներով հավաքույթ անցկացնելու համար է։ 

floating-house-australia-f2-architecture-23

floating-house-australia-f2-architecture-7

floating-house-australia-f2-architecture-8

floating-house-australia-f2-architecture-14

floating-house-australia-f2-architecture-10

floating-house-australia-f2-architecture-21

floating-house-australia-f2-architecture-18

floating-house-australia-f2-architecture-4

floating-house-australia-f2-architecture-15

floating-house-australia-f2-architecture-17

floating-house-australia-f2-architecture-22

floating-house-australia-f2-architecture-11

floating-house-australia-f2-architecture-13

Ավստրալիայում ծովի ափին գտնվող գեղեցիկ և ժամանակակից տունը (լուսանկարներ)