Թուրքիան հայրենական արտադրության լազերային զենք կունենա

12:59 • 19.01.15

Թուրքիան հայրենական արտադրության լազերային զենք կարտադրի, այդ մասին տեղեկացնում է թուրքական Vatan պարբերականը:

 

2013թ.-ի մայիսին Թուրքիայի գիտատեխնիկական ուսումնասիրությունների խորհուրդը հանդես էր եկել լազերային զենք ստեղծելու առաջարկով, որով պետք է համալրվի թուրքական նավատորմը:

 

Թերթի տվյալներով՝ պետությունը լազերային զենքի ստեղծման համար 120 մլն լիրա է տրամադրել:

 

Նախագիծը հաստատվել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարության կողմից:

 

Ենթադրվում է, որ նախագծի շուրջ աշխատանքները կտևեն 6 տարի, առաջին փուլի ընթացքում կստեղծվի լազերային զենքի երկու տեսակ, որոնք փորձարկում կանցնեն Սև ծովում:

Թուրքիան հայրենական արտադրության լազերային զենք կունենա