Խաղաղ օվկիանոսում ժայթքող հրաբուխը նոր կղզի է ստեղծել (լուսանկարներ)
Խաղաղ օվկիանոսի հարավային ջրերում օրեր շարունակ ժայթքող հրաբուխը լավայի միջոցով նոր կղզի է ստեղծել:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, վերջին 5 տարում առաջին անգամ ակտիվացած հրաբուխը դեպի երկինք` մինչև 400 մ բարձրության վրա է նետում շիկացած քարերի ու մոխրի կույտեր:

Աղբյուրը մանրամասնում է, որ մոլեգնող հրաբուխը գտնվում է Տոնգա կղզի-պետության ափերի մոտ: Ըստ մասնագետների՝ նորաստեղծ կղզին ունի 1 կմ լայնություն, 2 կմ երկարություն և 100 մ բարձրություն:















