Աշխարհի ամենատարեց մայրիկը. 76-ամյա հնդկուհին չի դժվարանում հոգ տանել 6-ամյա որդու մասին (լուսանկարներ)
Հնդկուհի Օմքարի Սինգհը, հավանաբար, ամենատարեց մայրիկն է աշխարհում, որը 76 տարեկանում հոգ է տանում է իր վեցամյա որդու մասին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` 2008-ին Հնդկաստանի հյուսիսային Պռադեշ նահանգի բնակչուհու անունը հայտնվեց համաշխարահային մամուլի լրահոսում, երբ վերջինս 70 տարեկանում լույս աշխարհ բերեց զույգերի` Ակաշվանիին և Բարսաթին:
Աղջիկը` Բարսաթը, մահացել է 4 տարեկանում, իսկ տղան կատարելապես առողջ է:
Չնայած տեղական համայնքի կողմից հնչող քննադատություններին, ովքեր մեղադրում էին կնոջն այդքան ուշ երեխա ունենալու համար, 89 տարեկան ամուսին ունեցող հնդկուհին ասել էր, որ ավելի երջանիկ լինել չէր կարող:
Դպրոցական Ակաշվանին բավականին աշխույժ տղա է և չի թողնում ծնողներին՝ ձանձրանալ: Հնդկուհու միակ մտահոգությունը որդու հարսանիքը տեսնելն է, սակայն չի մտահոգվում նրա ապագայի համար, քանի որ վստահ է, որ իր 50-ամյա դուստրը հոգ կտանի եղբոր մասին:
















