Opel-ը կներկայացնի իր ամենափոքր մոդելը (լուսանկարներ, տեսանյութ)
Ժնևի ավտոսրահում պաշտոնապես կներկայացվի գերմանական Opel ընկերության ամենափոքր մոդելը՝ հեչբեք Opel Karl-ը։ Ավտոմեքենան հանրությանը կներկայացվի մարտի սկզբին, իսկ վաճառքում կհայտնվի ընթացիկ տարվա ամռանը, գրում է Корреспондент-ը։
Karl անվանումը մեքենան ստացել է ընկերության հիմնադրի որդիներից մեկի պատվին։ Մոդելն իր տեղը կզբաղեցնի շարքում Corsа մոդելից ներքև և կդառնա ամենամատչելի Opel-ը։
Նոր մոդելը կներկայացվի 3 տարբերակով՝ Essentia, Enjoy և Cosmo։ Մեքենայի արժեքը կկազմի մոտ 10.000 եվրո։
Նախկինում Opel-ի ամենափոքր ներկայացուցիչը Corsa մոդելն էր։ Այն գերմանական ընկերության ամենավաճառվող մոդելներից է։





















