1.000.000 դոլար. Amazon-ում վաճառքի է հանվել գերիրական տրանսֆորմեր (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Amazon առցանց խանութում վաճառքի է հանվել գերիրական տրանսֆորմեր, որը կշռում է 5 տոննա և ունի 4մ բարձրություն:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, տպավորիչ արտաքինով հսկային ձեռք բերելու համար անհրաժեշտ է վճարել աստղաբաշխական գումար` 1 մլն դոլար:

Տրանսֆորմերի հեղինակները ճապոնական Suidobashi Heavy Industry ընկերության մասնագետներն են, ովքեր պատրաստում են զանազան ռոբոտներ: Մասնագետները Kuratas կոչվող տրանսֆորմերի ստեղծման վրա աշխատել են 2010թ. ի վեր:
Ուշագրավ քառանիվ սարքը կառավարվում է ինչպես ներսից, այնպես էլ դրսից` iPhone-ի միջոցով:

Նշվում է, որ այն առավելագույնը զարգացնում է 10.5 կմ/ժ արագություն:










