Իրինա Շեյքը սիրավեպ է սկսել հոլիվուդյան դերասանի հետ. ԶԼՄ-ներ (լուսանկար)

09:28 • 23.01.15

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և մոդել Իրինա Շեյքի 5-ամյա սիրավեպն ավարտվել է հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնի պատճառով, ում հետ ռուս մոդելը նկարահանվել է «Հերկուլես» ֆիլմում, գրում է Комсомольская правда-ն։

 

Եվրոպական ԶԼՄ-ներն այդ հարցում լիովին վստահ են, սակայն ամերիկյան ԶԼՄ-ները, որոնք Հոլիվուդին ավելի մոտ են, դեռ լռում են և սպասում իրադարձությունների զարգացմանը։

 

42-ամյա Ջոնսոնն ամենացանկալի հոլիվուդյան ամուրիներից մեկն է։ 1997-ին նա ամուսնացել է Դենի Գարսիայի հետ, նրանք ունեն մեկ դուստր։ Տասը տարի անց զույգը բաժանվել է։ Դուեյնը մտերիմ է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ և դերասան Առնոլդ Շվարցենեգերի հետ։

 

«Հերկուլես» ֆիլմում Դուեյնը կատարել է գլխավոր հերոսի դերը, իսկ Իրինան՝ նրա մահացած կնոջ՝ Մեգարայի դերը։

 

СОЦСЕТИ

Իրինա Շեյքը սիրավեպ է սկսել հոլիվուդյան դերասանի հետ. ԶԼՄ-ներ (լուսանկար)