Ճապոնացի դիզայները լուսարձակող կիսաշրջազգեստ է ստեղծել (լուսանկարներ)

22:22 • 25.01.15

Ճապոնացի դիզայներ Կիյոյուկի Ամանոն (Kiyoyuki Amano) միավորել է նորաձևությունն ու տեխնոլոգիան՝ ստեղծելով ֆուտուրիստական կարճ կիսաշրջազգեստ, որը լուսավորում է կրողի  ոտքերը:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը`  «շողացող կիսաշրջազգեստ» (Hikaru Skirt) դիպուկ անվանումն ստացած հագուստը համալրված է լուսադիոդային լույսերով և փոքրիկ  գիրոսկոպիկ սենսորներով: Այսպիսով, կրողը քայլում է կիսաշրջազգեստը լուսավորվում է, ինչպես նաև լույսերի գույնն ու ձևը փոփոխվում են քայլերի հետ համահունչ: