Սեզար - 2015. հայտնի են դարձել Ֆրանսիայի ազգային կինոպարգևի հավակնորդները

23:13 • 28.01.15

Փարիզում հայտարարել են  Ֆրանսիայի ազգային կինոմրցանակի՝ «Սեզարի» 2015-ի հավակնորդներին:

 

Ամենամեծ թվով հավակնորդեն կան Բերտրան Բոնելոյի կենսագրական «Սեն Լորան. ոճը ես եմ» ֆիլմից: Այս ժապավենը պայքարելու է միանգամից տասը մրցանակային տեղի համար:

 

«Սեզարի» հավակնում է նաև Օսկարի հավակնորդներից Աբդերրահման Սիսակոյի «Տիմբուկտուն»:

Լավագույն ֆիլմի կոչմանն են հավակնում Օլիվիե Ասայասի «Զիլս-Մարիան», Թոմ Քալյեի «Կործանիչներ», Ռոբին Կամպիլոյի «Տղաները արևելքից» և այլ ֆիլմեր:

 

Կնոջ լավագույն դերակատարման համար կպայքարեն Կատրին Դընյովը, Մարիյոն կոտիյարը, Ժյուլիետ Բինոշը, Քրիստեն Ստյուարտը:

 

Տղամարդու  լավագույն դերակատարման համար տրվող արձանիկի համար կպայքարեն Գասպար Ուլելը, Պիեր Նինեն, Գիյոմ Կանեն, Վենսան Լակոստը և այլք:

 

Կինոյում իր ներդրման համար հատուկ մրցանակի կարժանանա ամերիկացի օսկարակիր դերասան Շոն Փենը:

 

Հեղինակավոր կինոմրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 20-ին:

Սեզար - 2015. հայտնի են դարձել Ֆրանսիայի ազգային կինոպարգևի հավակնորդները