Մրայա Քերիի նախկին դայակը դատի է տվել երգչուհուն

00:22 • 30.01.15

Մրայա Քերին և նրա ամուսին Նիք Քենոնը դատարանում կպատասխանեն Սիմոնետ ԴաԿոստայի բողոքներին:
Ինչպես գրում է Корреспондент-ը` New York Daily News-ին հղումով, վերջինս երգչուհու ընտանիքում աշխատել է որպես դայակ 2013-ի հոկտեմբերից մինչև 2014-ի հունվարը, որից հետո հեռացվել է աշխատանքից:


Հայցը ներկայացվել է Մանհեթենի դաշնային դատարան: Սիմոնետը  հայտնել է, որ ստիպված է եղել շաբաթական 100 ժամ աշխատել` առանց հանգստյան օրերի: Հաճախ կինն աշխատել է գիշերային ժամերին, երբ աստղային զույգը միջոցառումների է մասնակցել, որի համար նրան հավելյալ չեն վճարել:


Սիմոնետը աշխատանքից ազատվել է, երբ երգչուհին նրան նկատողություն է արել` «երեխաների նկատմամբ չափազանց մեծ կապվածություն ցուցաբերելու» համար: Սիմոնետը նշել է նաև, որ հաճախ եղել են դեպքեր, երբ երգչուհին նրան կանչել է գիշերվա կեսին, սակայն հաճախ նրա շտապ կանչի պատճառները անհեթեթ ու ծիծաղելի են եղել: 

 

Մրայա Քերիի նախկին դայակը դատի է տվել երգչուհուն