Լոս Անջելեսում բացվել է առաջին մզկիթը՝ միայն կանանց համար (լուսանկարներ)

21:24 • 01.02.15

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բացվել է առաջին մզկիթը, որտեղ միայն կանանց մուտքն է թույլատրված: Միայն կանանց համար նախատեսված մզկիթը 29-ամյա Հասնա Մազնավիի մտահղացումն է, որին միացել է մեկ այլ կին՝ Սանտա Մուտալիբը: Այս մզկիթը ոչ սուննիական է, ոչ շիական:

Russia Today-ի փոխանցմամաբ սա առաջին նման մզկիթն է: Դրա առաջիկա աղոթքը առաջնորդել է կին իմամ: ԱՄՆ-ի տարբեր անկյուններից այդ պատմական իրադարձությունը բաց չթողելու համար նորաբաց մզկիթ է եկել մոտ 150 մուսուլման կին:

Իսլամում ավանդական մզկիթներում կանայք աղոթում են տղամարդկանցից առանձին: ԱՄՆ-ի մուսուլման կանայք բացատրել են, որ մզկիթների ճարտարապետական առանձնահատկությունները և իրենց առանձնացված աղոթքը այնքան էլ թույլ չեն տալիս հասու լինել տղամարդ իմամների պատգամներին:

 

Muslim women kneel for the prayer service at the Women's Mosque of America in downtown Los Angeles, January 30, 2015. (Reuters/Lori Shepler)

View image on Twitter

 

View image on Twitter