Կիսամերկ կանայք Բրազիլիայում գայթակղել են բանտի հսկիչներին և «օգնել» փախչել 28 կալանավորի

00:12 • 09.02.15

28 վտանգավոր հանցագործներ են փախել բրազիլական բանտից սեքս-սկանդալից հետո:

Fox News-ի փոխանցմամբ «գրեթե կիսամերկ կանայք կարողացել են բանտի հսկիչներին խմբակային սեքսով գայթակղել», ինչն էլ հնարավոր է դարձրել փախուստը:

Կինը Բրազիլիայի կենտրոնական Կույաբա բնակավայրի բանտում հարբեցրել է երեք հսկիչների էժանագին վիսկիով: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, սակայն միջազգային լրատվամիջոցներին միայն այժմ է հայտնի դարձել: Ըստ մամուլի՝ խոսքը երեք կնոջ մասին է:

Մոտ երեք տասնյակ հանցագործները իրենց հետ տարել են նաև զենք-զինամթերք: Նրանցից ութին հաջողվել է բռնել: Բրազիլական սոցցանցերում էլ տարածվում է մերկացված ոստիկանի լուսանկար՝ միջադեպից հետո:

Հայտնի է, որ կանայք թակել են բանտի դուռը, հարցրել՝ կարո՞ղ են ներս գալ «ասել-խոսելու և խմելու»: Նրանցից հետո մնացել է նրանց հագուստը: