Պամելա Անդերսոնը տնից դուրս է արել ամուսնուն ու նրա երեխաներին
Playboy-ի աստղ Պամելա Անդերսոնը ամուսնալուծվում է, սակայն նա չի սպասել` մինչև ապահարզան ստանա:
Ըստ «Կորեսպոնդենտի»՝ Անդերսոնը տնից դուրս է արել ամուսնում՝ Ռիք Սալոմոնին, նրա երեխաներին ու նրանց շանը: Անդերսոնը չի անսացել դեռևս իր ամուսին Սալոմոնի խնդրանքին՝ իրեն մեկ շաբաթ ժամանակ տալ, մինչև նոր տուն գտնի: Աստղի նման քայլի պատճառը առայժմ հայտնի չէր:
Անդերսոնը ամուսնալուծության գործընթաց էր ձեռնարկել փետրվարի սկզբին: Փեմն ու Ռիքը առաջին անգամ ամուսնացել էին 2007-ին, սակայն երկու ամիս անց Անդերսոնը չեղարկել էր իրենց ամուսնությունը: 2014-ին, սիրավեպի մասին լուրերից հետո, նրանք նորից ամուսնացել էին: Ամռանը Անդերսոնը ապահարզան էր պահանջել՝ ցանկանալով այդ կերպ սթափեցնել խմող ամուսնուն, սակայն հետո հետ էր վերցրել դիմումը: Այժմ նա որոշել է վերջնականապես բաժանվել:










