Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը

21:55 • 01.10.26

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը, որը հանդես է գալիս Լա լիգա 2-ում (Իսպանիայի երկրորդ բարձրագույն լիգա):

«Դեպորտիվո Էլդենսեն» պաշտոնապես հայտարարում է ակումբի՝ Լիոնել Մեսսիի կողմից ձեռքբերման մասին, ինչը նշանավորում է ակումբի ավելի քան 100-ամյա պատմության նոր և հետաքրքիր գլխի սկիզբը:

Սպորտի պատմության ամենանշանակալի դեմքերից մեկի՝ իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլում «Էլդենսեի» սեփականատիրոջ կարգավիճակում հայտնվելը նշանավորում է ակումբի մարզական, ինստիտուցիոնալ և սոցիալական զարգացումը խթանող երկարաժամկետ նախագծի սկիզբը:

Հիմնադրված 1921 թվականին՝ «Էլդենսեն» մտնում է իր պատմության նոր փուլ՝ նպատակ ունենալով ամրապնդել իր դիրքերը և զարգանալ պրոֆեսիոնալ ֆուտբոլում՝ պահպանելով իր արմատները, պատմությունը և կապույտ ու կարմիր գույները:

Գործարքը սպասում է Կենտրոնական սպորտային վարչության կողմից անհրաժեշտ հաստատմանը՝ համաձայն «Սպորտի մասին» օրենքում սահմանված պայմանների», — ասվում է ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Սեգունդայում անցկացրած 7 խաղից հետո «Էլդենսեն» ունի հինգ միավոր և զբաղեցնում է լիգայի աղյուսակի 19-րդ հորիզոնականը:

Աղբյուրը`ArmSport.am