Իրանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
Իրանում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «Գազետան»՝ վկայակոչելով France-Presse լրատվականի տեղեկությունը:
Ըստ աղբյուրի՝ խոսքը ռազմական ուղղաթիռի մասին է, որը ընկել է Թեհրանի մերձակայքում՝ մայրաքաղաքի հյուսիսային մատույցներում:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ աղետի պատճառը կարող էին լինել ձնաբքերը, որ պատուհասել են Իրանի հյուսիսը:










