Մակաոյի ափերի մոտ ներգաղթյալներով մոտորանավ է շրջվել

09:04 • 27.02.15

Չինաստանի Մակաո հատուկ վարչական շրջանի ափերի մոտ շրջվել է մի խումբ ապօրինի ներգաղթյալների տեղափոխող արագընթաց մոտորանավ:

 

Ինչպես նշում է tass.ru-ն, տեղի իշխանությունները հայտնել են, որ միջադեպի հետևանքով 14 մարդ անհայտ կորած է համարվում, մինչդեռ ուղևորներից 5-ը փրկվել են: Ընդհանուր առմամբ, մոտորանավում եղել է 19 մարդ:

 

Աղբյուրը հավելում է, որ անհայտ կորածների որոնողափրկարական աշխատանքներին խոչընդոտում է ուժեղ ալեկոծվող ծովը: