Հալեպում պայթյունի հետևանքով վիրավորների թվում հայեր կան

10:59 • 27.02.15

Այս շաբաթվա ընթացքում Սիրիայի Հալեպ քաղաքի տարբեր շրջաններում բազմաթիվ հրթիռներ են տեղացել, գրում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը:

 

Երեկ հաղորդվել էր Հալեպի Ազիզիե շրջանում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով զոհերի ու վիրավորների մասին: Միջադեպի հետևանքով զոհվել էր նաև ազգությամբ հայ Հակոբ Գաբրիելյանը:

 

Նույն միջադեպի հետևանքով հաղորդվել էր մեկ վիրավորի մասին, սակայն համաձայն նոր տվյալների՝ վիրավորների թվում կան նաև այլ հայեր՝ Ժան Մահեայանն ու Սոսի Ստանբուլյան-Օհանյանը:

 

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց և համապատասխան բուժում են ստացել:

 

Պայթյունը նաև նյութական մեծ վնասներ է պատճառել շրջակայքի բնակարաններին, խանութներին, կայանված մեքենաներին և հերթական անգամ սարսափի մատնել բնակչությանը: