Ավստրալիայում գաճաճ պարկամուկը 90 կիլոմետր է անցել փոստային փաթեթի մեջ
Հարավային Ավստրալիայում գաճաճ պարկամուկը 90 կիլոմետր է անցել փոստային փաթեթի մեջ, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես պատմել է Մինլաթոնի փոստային բաժնի աշխատակից Ջեք Մեյը, նրան սկզբից թվացել է, որ Ֆոլ-Բեյից ժամանած պարկում մուկ է:
«Դժվար էր հասկանալ՝ ով էր ավելի շատ զարմացել՝ ե՞ս, թե՞ պարկամուկը»,- հայտարարել է Մեյը:
Փոստի աշխատակիցները դիմել են բնական ռեսուրսների պահպանության ծառայությանը, որպեսզի պարկամկանը վերադարձնեն տուն: Ծառայության աշխատակից Դեբորա Ֆերբանկի խոսքով՝ կենդանու հետ ամեն ինչ կարգին է:
Ֆերբանկը նաև շնորհակալություն է հայտնել փոստի աշխատակիցներին, որ նրանք պահպանել են այն վայրի մասին մանրամասները, որտեղից բերվել է պարկամկով փաթեթը:
«Դա մեծ օր է եղել փոքրիկ պարկամկան համար»,- հավելել է Ֆերբանկը:










