Մենք իրենց մակարդակին իջնելու ցանկություն չունենք. ՀՀԿ-ի պատասխանը ՀԱԿ-ին

13:30 • 27.02.15

ԱԺ ճեպազրույցների ժամին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, արձագանքելով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին, ով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին իր իսկ խոսքով «չափալախ» տվեց, դա զավեշտալի համարեց:


«Զավեշտալի է ընդհանուր առմամբ, կարող եմ չարձագանքել, բայց իրենց հիվանդության դեղատոմսը մենք առաջարկել ենք: Երբ որ չեն կարողանում քաղաքական լեզվով, ինտելեկտուալ ձևով պատասխան տալ, իջնում են այդ դաշտ: Հանրությունը գիտի Գալուստ Սահակյանի ունակությունը, մենք իրենց մակարդակին իջնելու ցանկություն չունենք»,-նշեց նա:


Հարցին, թե հաստատո՞ւմ է Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե ռեժիմը խուճապից հետո հանգստանում է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ռեժիմի վիճակը լավ է, հանգիստ իշխանությունն իր գործը կատարում է, ու նյարդերն էլ տեղի չեն տալիս»:


Ըստ նրա՝ աշխատում են հույսով, որ կունենան լուրջ գաղափարական ու կառուցողական ընդդիմություն:


«Դա առաջին հերթին ձեռք է տալիս ընդդիմությանը, մենք ընդառաջ կգնանք, որ մեր երկրում ի վերջո լինի ընդդիմություն՝ գաղափարական առումով»,-ասաց նա: