Ավելի քան 25.000 եգիպտացի հեռացել է Լիբիայից՝ քրիստոնյաների մահապատժից հետո

15:47 • 27.02.15

Եգիպտոսի ավելի քան 25 հազար քաղաքացի հեռացել է Լիբիայից, երբ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները քրիստոնյա եգիպտացիների զանգվածային սպանություն են իրականացրել երկրում: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ն, գրում է interfax.ru-ն:

 

21 407 մարդ Եգիպտոս է մուտք գործել Սոլումա շրջանում սահմանային անցակետով: Եվս 4.122 մարդ հեռացել է Թունիս, իսկ այդտեղից Եգիպտոս ժամանել ավիաչվերթներով:

 

Մինչ 2011 թվականին Մուամմար Քադաֆիի ռեժիմի անկումը Լիբիայում աշխատել է մոտ 1,5 միլիոն եգիպտացի, որոնց մեծ մասը հետագայում լքել է երկիրը մարտական գործողությունների և քաղաքական անկայունության պատճառով:

 

Վերջերս համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ «Իսլամական պետության» գրոհայինները գլխատում են 21 ղպտի եգիպտացու Միջերկրական ծովի ափին: