Հրդեհ «Գենացվալե» պանդոկի խոհանոցում

09:27 • 27.02.15

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 26-ին՝ ժամը 05.26-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում:


Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է ժամը 05.45-ին: Խոհանոցում այրվել է սեղան (2 քմ) և տանիքին ամրացված փրփրապլաստը՝ (3 քմ):